ՀՅ

CFSJ (Centre de Formation à Saint-Josse)  –  Կրթական կենտրոն Սան Ժոսս-ում: (Սան Ժոսսը դա Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելի տասնիննը թաղապետարաններից մեկն է և մեր կենտրոնը գտնվում այդ թաղապետարանի տարածքում: Կենտրոնի անվանումը ընտրվել է այնպես՝ որ դասընթացներ փնտրողները տեղանվան հետ կապված արագ կողմնորոշվեն թե մեր դպրոցը որտեղ է գտնվում:)

Մեր կրթամշակութային կենտրոնը իր աշխատանքները սկսել է 1999 թվականից: Այն համակարգում է հետևյալ չորս հասարակական կազմակերպությունների / միությունների / ասոցիացիաների աշխատանքը՝  ASBL Progrès (հիմնադրվել է 2000թ),  ASBL Cohésion (հիմնադրվել է 2004թ), ASBL CIT (հիմնադրվել է 2004թ), VZW Vooruitgang (հիմնադրվել է 2007թ): Մեր կրթամշակութային կենտրոնի անդամ միությունները կազմակերպում և առաջարկում են տարբեր դասընթացներ և ծառայություններ՝ –  Լեզուներ՝ ֆրանսերեն, նիդեռլանդերեն, անգլերեն, հայերեն: –  Համակարգչային ծրագրեր,  ինտերնետային կայքէջերի ստեղծում: –  Սոցիալական կողմնորոշման և քաղաքացիության: –  Ձեռնարկության կառավարման գիտելիքներ (ավարտական քննությունները հաջողությամբ հանձնողները ստանում են պետական դիպլոմ): –  Օգնություն անհատ ձեռներեցներին և նորաստեղծ ձեռնարկությունների ղեկավարներին: –   Խմբակներ և միջոցառումներ երեխաների համար՝ ուսումնական տարվա և դպրոցական արձակուրդների ընթացքում: –   Միջոցառումներ տարեց անձանց համար: Մենք փնտրում ենք կամավոր օգնականներ, մեր դասերը և ծրագրերը կազմակերպելու համար: Անհրաժեշտության դեպքում դուք կարող եք մեզ մոտ վարձել աշխատանքային կամ դասասենյակներ, երկար կամ կարճ ժամկետներով, ներառյալ կամ առանց լրացուցիչ ծառայությունների: Մեր կենտրոնի անդամ միություններից մի քանիսը պաշտոնապես ճանաչվել են և հովանավորվում են Բելգիական պետական հետևյալ մարմինների կողմից,  CoCoF,  VGC, Ville de Bruxelles, Saint-Josse-ten-Noode: Մենք համագործակցում ենք Բելգիական հետևյալ կազմակերպությունների հետ՝ IEPSCF-Uccle և ICVZW:  Մեր կենտրոնը բաց է համագործակցության և կամ անդամակցության համար բոլոր այն կազմակերպությունների համար՝ որոնք կցանկանան մեզ հետ միասին մասնակցել մեր « Օգնություն սոցիալական և մասնագիտական ինտեգրացման գործընթացին» ծրագրերի իրականացմանը: Մեր կողմից իրականացվող բոլոր ծրագրերը  և միջոցառումները բաց են բոլորի համար՝ առանց խտրականության: Մեր հասցեն՝ Rue de la Pacification 2  (Galerie Pacific 18),  1210 Bruxelles (Saint-Josse), Belgique (Բելգիա, Բրյուսել) Հեռախոսներ – 0032 2 2800946,   Բջջային : 0032 487 370112. Ինտերնետային Կայք – www.cfsj.be   Էլ. փոստ – contact (at) cfsj.be